Ռուբէն Մելքոնեան. «Բաքւի պահանջը հասնելու է Երեւանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրութիւնը սկիզբն է»
«ԱԼԻՔ» – Բաքւի պահանջը հասնելու է Երեւանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրութիւնը սկիզբն է:
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը.
«Փաշինեանի քայլերը գործընթաց է, որը տանում է ոչ թէ երրորդ հանրապետութեան, այլ ընդհանրապէս հանրապետութեան վերացման։ Իրենք ասում են գնում ենք խաղաղութեան, Ադրբեջանը պահանջում է փոխել սահմանադրութիւնը։
Ալիեւը մեր որեւէ քաղաք հայկական անունով չի կոչում։ Կարծում եմ սողացող չէ, բաւական արագ վազող պետականութեան կորուստ է։ Ալիեւը եւ Ադրբեջանը ուզում են Հայաստանի չգոյութիւնը կամ գոյութիւնը որպէս ոչ ինքնիշխան։
Ալիեւն ասում է Սահմանադրութիւնը պէտք է փոխւի, 1 օր յետոյ Փաշինեանն ասում է՝ մեր Սահմանադրութեան հետ կապւած խնդիրներ կան»,- նշել է Մելքոնեանը։