Անդրանիկ Թեւանեան. «Նիկոլը բացել է Ալիեւի ախորժակը եւ մրցում է Զելենսկու հետ»
«ԱԼԻՔ» – Ալիեւը Փաշինեանից արդէն պահանջում է, այսպէս ասած, առաջին գիշերւայ իրաւունք։ Փաշինեանը դրան պատասխանում է լռութեամբ, որը տւեալ դէպքում համաձայնութեան նշան է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանեանն՝ անդրադառնալով Ալիեւի վերջին յայտարարութեանը.
«Նիկոլը լուռ է թուրք-ադրբեջանական նախապայմանները բաւարարելիս եւ շատախօս է դառնում, երբ պէտք է արդարացնել այդ նախապայմանների բաւարարումը։
Այս ամէնը յանգեցնելու է ամբողջական կապիտուլեացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի։
Նիկոլը, ինչպէս Զելենսկին ու Սահակաշւիլին, համաշխարհային գլոբալ պատերազմի կուսակցութեան խամաճիկն է եւ տանում է Հայաստանը կործանման` յանուն Ռուսաստանի դէմ Արեւմուտքի պատերազմի։
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինեանը Զելենսկու հետ մրցում է, թէ ով ամբողջութեամբ աւերակների կը վերածի իր երկիրը։ Բնականաբար` ինքնիշխանութիւն բառը շուրթերին»,- գրել է նա: