Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանութիւնը յարմարւողականութիւն է քարոզում»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացներին.
«Առաջին հայեացքից Կիրանցում, Ոսկեպարում ու Բաղանիսում իրավիճակը խաղաղ է, սակայն զուգահեռ իրականութիւնում Ադրբեջանը վայելում է իր ագրեսիայի պտուղները, իսկ ՀՀ իշխանութիւնը յարմարւողականութիւն է քարոզում:
Միւս կողմից` իշխանութիւնը սահմանային անարդարացի գործընթացն ամէն կերպ մղում է սոցիալական հարթութիւն, որտեղ բանավէճն ու անհամաձայնութիւնը գումարային փոխհատուցումների դաշտում է:
Իշխանութիւնը «մարսեցման» պրոցեսից յետոյ կանցնի յաջորդ փուլին, իսկ հերթում այլ խնդրայարոյց ուղղութիւններ կան, որտեղ Ադրբեջանը տարածւելու իր մտադրութիւնն արդէն փաթաթել է ՀՀ իշխանութեան վզին»,- գրել է նա: