Իրանը անհանգստացած է, Բաքուն ԼՂ-ում լրտեսական ու ռազմական բազաներ է կառուցում Իսրայէլի համար
Հեռանկար չեմ տեսնում, որ շուտափոյթ կը լուծւեն հայ-ադրբեջանական յարաբերութիւնները, տարածաշրջանը խաղաղ չէ։ Իրանի հետ էներգետիկ երկարատեւ ծրագրերի իրականացումը, համագործակցութիւնը պայմանաւորւած է տարածաշրջանում կայունութեամբ ու խաղաղութեամբ, այդ առումով Իրան-ՀՀ փոխյարաբերութիւններում դժւարութիւններ եմ տեսնում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամաւոր, պատմական գիտութիւնների թեկնածու Կարէն Խանլարեանը։
Անդրադառնալով «Խաղաղութեան խաչմերուկ»-ի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը՝ նախկին պատգամաւորը նկատեց, որ իրանցի պաշտօնեաները մտահոգութիւն ունեն Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի վերահսկողութեան հետ կապւած, քանի որ հասկանում են, որ դա պարզ, տնտեսական ճանապարհ չի լինելու, ադրբեջանցիները սկանդալ կը սարքեն եւ անվտագութեան հարցեր առաջ կը բերեն»,- աւելացրեց նա։
Խօսելով Իրան-Ադրբեջան յարաբերութիւններից՝ Խանլարեանը նկատեց, որ առաջիկայում փոխյարաբերութիւնները կը լարւեն՝ կապւած Իսրայէլ-Գազա պատերազմով, Իրանին մտահոգում է, որ Ադրբեջանը պրոիսրայէլական դիրքորոշում ունի։
«Իրանի համար մտահոգիչ է Իսրայէլի ու ՆԱՏՕ-ի ներկայութիւնը Բաքւում, բացի այդ, Ադրբեջանը Իսրայէլի համար լրտեսական ռազմաբազաներ է նախատեսել գրաւած տարածքներում, դա անհանգստացնում է Իրանին։ Ադրբեջանը ռազմադաշտ կը դառնայ, եթէ շարունակւի Գազայում պատերազմը, Իսրայէլը սաստկացրել է իր յարձակումները Գազայում, բայց զգուշաւոր է Լիբանանի նկատմամբ, եթէ Իսրայէլը սխալ քայլեր անի, Իրանը, չի բացառւում, որ կը ներգրաււի կոնֆլիկտում եւ ռիսկային վիճակում կը յայտնւի Հարաւային Կովկասը»,- աւելացրեց Խանլարեանը։
24News