Կալլաս. «ԵՄ-ն գնալով դժւարանում է համաձայնութեան գալ ռեպարացիոն վարկի տեսքով ռուսական ակտիւների բռնագրաւման շուրջ»

«ԱԼԻՔ» – ԵՄ երկրների համար գնալով դժւարանում է համաձայնութեան գալ «ռեպարացիոն վարկի» տեսքով ռուսական ակտիւների բռնագրաւման շուրջ։ Սակայն սա Եւրոպական յանձնաժողովի համար միակ տարբերակն է. հնարաւոր չի լինի համաձայնութեան գալ եւրապարտատոմսերի էմիսիայի շուրջ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Կայա Կալլասը ԵՄ նախարարական հանդիպմանը ժամանելուց յետոյ։
«Այս շաբաթւայ վերջին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում մենք պէտք է համաձայնութեան գանք Ուկրաինայի ֆինանսաւորման հարցում։ Ամենաիրատեսական տարբերակը «ռեպարացիոն վարկն» է։ Դա գնալով դժւարանում է, բայց մենք աշխատում ենք դրա վրայ. մենք դեռ մի քանի օր ունենք», – նշել է Կալլասը։
Նա ընդգծել է, որ քանի որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցութեան հարցը այլեւս սեղանին չէ, ԵՄ-ն պէտք է պատրաստի իսկապէս լուրջ անվտանգութեան երաշխիքներ, այլ ոչ թէ պարզապէս ինչ-որ թուղթ։ Դրանք պէտք է լինեն իրական զօրքեր, իրական ռազմական կարողութիւններ։



