ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղայի. «Մեր եւ եւրոպական կողմի միջեւ շփումները կը շարունակւեն առաջիկայ օրերին»

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, երէկ՝ ուշ երեկոյեան, անդրադարձել է Ժնեւում Իրանի եւ եւրաեռեակի միջեւ կայացած բանակցութիւններին՝ նշելով, որ կողմերի միջեւ շփուmները կը շարունակւեն առաջիկայ օրերին:

«Այս բանակցութիւնները տեղի են ունեցել Իրանի՝ ազգային շահերը պաշտպանելու համար բոլոր դիւանագիտական ​​​​հնարաւորութիւնները օգտագործելու քաղաքականութեան շրջանակներում։

Վերջին շաբաթներին եւրոպական երկրները պնդում են, որ դիմելու են Անվտանգութեան խորհրդի պատժամիջոցների մեխանիզմի վերադարձի սիստեմին, Իրանը, սակայն, իր սկզբունքային դիրքորոշումների շրջանակում ընդգծել է՝ իրաւական յստակ պատճառներից ելնելով, երեք եւրոպական երկրները նման իրաւունք չունեն, եւ եթէ նրանք նման քայլ ձեռնարկեն, ապա դրա հետեւանքների ողջ պատասխանատւութիւնը կրելու են իրենք»,- յայտարարել է Բաղային՝ յաւելելով. «Երկու կողմերի դիրքորոշումները յստակ են։ Եւրոպական կողմերի պարտականութիւնները կրկին յիշեցւեց։ Իրանի դիրքորոշումը ներկայացւեց միւս կողմին՝ թէ՛ պատժամիջոցների վերացման, թէ՛ միջուկային իրաւունքների հետ կապւած:

Համաձայնութիւն ձեռք բերւեց, որ կողմերի միջեւ շփումները կը շարունակւեն առաջիկայ օրերին, եւ մենք յոյս ունենք, որ այս գործընթացը կը յանգեցնի Իրանի ժողովրդի շահերի եւ իրաւունքների պաշտպանութեանը»:

Related Articles

Back to top button