Արաղչի. «Աւստրալիայի վարչապետն իսկապէս «թոյլ քաղաքական գործիչ» է»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանքել է Իրանի դեսպանին վտարելու եւ Թեհրանում իր դեսպանատան գործունէութիւնը դադարեցնելու մասին Աւստրալիայի կառավարութեան որոշմանը:
«Ես երբեք որեւէ հարցում համաձայն չեմ եղել հետախուզւող ռազմական յանցագործների հետ, բայց Նեթանիահուն մի բանում ճիշտ է. Աւստրալիայի վարչապետն իսկապէս «թոյլ քաղաքական գործիչ» է:
Իրանն աշխարհի ամենահին հրէական համայնքներից մէկի հայրենիքն է՝ իր տասնեակ սինագոգներով: Իրանին մեղադրել Աւստրալիայում նման կենտրոնների վրայ յարձակւելու մէջ, երբ մենք ամէն ինչ անում ենք դրանք մեր սեփական երկրում պաշտպանելու համար, բացարձակապէս աբսուրդ է։
Ըստ երեւոյթին, Իրանը պէտք է վճարի աւստրալացի ժողովրդի կողմից Պաղեստինին ցուցաբերւող աջակցութեան համար։ Կանբերան պէտք է գիտակցի, որ ռազմական յանցագործների ռեժիմին բաւարարելու փորձերը, միայն աւելի հանդուգն կը դարձնեն Նեթանիահուին եւ նրա նմաններին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Արաղչին: