ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է յղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատւիրակութեան՝ Բուչա կատարած այցից յետոյ
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է յղել հայ գործընկերների հայկական պատւիրակութեան Բոչա այցի հետ կապւած: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խօսքով՝ Մոսկւան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը ուկրաինական այդ քաղաք, ինչպէս նաեւ անթոյլատրելի արտայայտութիւնները Ռուսաստանի հասցէին եւ Կիեւին մարդասիրական օգնութիւն տրամադրելը:
«Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տէր-Մարգարեանի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետեանի այցը Բուչա քաղաք պաշտօնական Երեւանի բացայայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքներին նրանց կողմից օգնութիւն տրամադրելը եւ այնտեղ Ռուսաստանի դէմ արւած անընդունելի յայտարարութիւնները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանի՝ ՀԱՊԿ բիւջէին ներդրումներ կատարելուց հրաժարւելը
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի բիւջէում իր ներդրումը կատարելուց Հայաստանի հրաժարումը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Երեւանը նախկինում եւս պարտքեր է ունեցել բիւջէ վճարումների գծով:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալեանը յայտարարել է, որ Երեւանը ձեռնպահ կը մնայ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի 2023 թւականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թւականի բիւջէի մասին» որոշմանը միանալուց եւ սոյնով նախատեսւած կազմակերպութեան գործունէութեան ֆինանսաւորմանը մասնակցելուց:
Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «սա Երեւանի առաջին յայտարարութիւնը չէ իր մասնակցութիւնը «սառեցնելու» եւ ՀԱՊԿ ֆինանսաւորումը դադարեցնելու մասին»։
«Ինչ վերաբերում է հարցի էութեանը, ապա կազմակերպութեան բիւջէ վճարումների, այդ թւում՝ Հայաստանից, նախկինում եւս առաջացել են պարտքեր»,- ասւում է ՌԴ ԱԳՆ-ում։ Նրանք նշել են, որ «այդ ժամանակ Կազմակերպութեան գործունէութեան ֆինանսաւորման խնդիրները լուծւել են՝ օգտագործելով գործող պահուստները, եւ «պարտապանները» հետագայում մարել են իրենց պարտքերը»։
«Հայաստանի Հանրապետութեան 2024 թւականի բաժնետոմսերի ներդրումը սահմանւել է 53.22 մլն. ռուբլու չափով», – ասւած է գերատեսչութեան հաղորդագրութեան մէջ։