Արաղչի. «Իրանը չի նահանջի ուրանը հարստացնելու իր իրաւունքից»

«ԱԼԻՔ» – Իրանը չի պատրաստւում հրաժարւել ուրանը հարստացնելու իր անքակտելի իրաւունքից: Այս մասին երէկ՝ մայիսի 10-ին, Դուհայում կայացած «Ամուր կապեր եւ փոխադարձ շահեր» խորագրով, «Իրան-արաբական երկրներ երկխօսութեան ֆորում»-ի 4-րդ նստաշրջանի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
Արաղչին անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացող անուղղակի բանակցութիւններին, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, ասել է. «Իրանը միջուկային զէնք ձեռք բերելն ու օգտագործումն արգելւած է յայտարարել, բայց, միեւնոյն ժամանակ, պնդում է ուրանի հարստացման իր իրաւունքի վրայ:
Մենք չենք ցանկանում միջուկային զէնք արտադրել, դա տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինայում: Արեւմուտքը, սակայն պէտք է հրաժարւի երկակի ստանդարդների կիրառումից: Մենք չենք կարող թոյլ տալ, որ ցեղասպան Սիոնիստական ռեժիմն ունենայ միջուկային զինանոց:
Եթէ բանակցութիւնների նպատական այն, թէ վստահութիւն ձեւաւորւի այն մասին, որ Իրանը միջուկայն զէնք ձեռք չի բերի, ապա դա լիովին հնարաւոր է: Բայց եթէ առաջ քաշւեն անտրամաբանական պահանջներ, ապա պէտք է շեշտեմ, որ Իրանը ոչ մի քայլ չի նահանջի իր ժողովրդի անքակտելի իրաւունքներից»:
Յիշեցնենք, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների 4-րդ փուլը կյանալու է այսօր՝ Օմանում: