ԻրանՄիջազգայինՔաղաքական

Դամասկոսում կայացել է Իրանի եւ Սիրայի պաշտպանութեան նախարարների հանդիպումները

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Սիրիայում գտնւող պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէն այսօր՝ առաւօտեան հանդիպել է այդ երկրի պաշտպանութեան նախարար գեներալ-լէյտենանտ Ալի Մահմուդ Աբբասի հետ:

Երկկողմ պաշտպանական յարաբերութիւնների զարգացումն ու ամրապնդումը, տարածաշրջանի երկրների առանցքային դերակատարութիւնը տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ապահովման գործում, տարածաշրջանից արտատարածաշրջանային ուժերի անյապաղ հեռացման անհրաժեշտութիւնը, ահաբեկչութեան դէմ հատեղ պայքարի շարունակականութիւնը եւ տարածաշրջանային իրադարձութիւնների ու զարգացումների քննարկումը կազմել են երկու գործընկերների հանդիպման օրակարգը:

Նշենք, որ Դամասկոս ժամանելոց յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ, գեներալ Նասիրզադէն յիշեցրել էր, Սիրիայի հետ յարաբերութիւններն առանցքային եւ ռազմավարական նշանակութիւն ունեն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան ոլորտում:

Related Articles

Back to top button