Միջազգային

Նոր մանրամասներ կործանիչների թեմայով Թուրքիա-Մեծ Բրիտանիա բանակցութիւններից

Թուրքիայի Պաշտպանութեան նախարարութեան աղբիւրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցութիւններից, Իսպանիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրութեան Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման հարցում։ Այս մասին յայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարար Բէն Վոլեսի միջեւ կայացած հանդիպումից յայտնի է դարձել, որ Անկարան պատրաստւում է ընդհանուր առմամբ 40 միաւոր Eurofighter Typhoon կործանիչ գնել։ Գործարքը բաղկացած կը լինի երկու փուլից։ Առաջին փուլում կը գնւի 20 միաւոր կործանիչներ։

Նշւում է նաեւ, որ Թուրքիան արագացնելու է սեփական արտադրութեան KAAN կործանիչների՝ երկրի զինւած ուժերի շահագործմանը յանձնելու գործընթացը։

Նշենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը վերջերս յայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրութեան Eurofighter Typhoon կործանիչները:

Նա նաեւ ընդգծել էր, որ ի տարբերութիւն Գերմանիայի՝ Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան արդէն տւել են իրենց համաձայնութիւնը:

168.am

Related Articles

Back to top button