ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Կատարի էմիրի հետ հանդիպմանը. «Հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնումն Իրանի սկզբունքային  քաղաքականութիւնն է»

«ԱԼԻՔ» – Չորեքշաբթի՝ փետրւարի 19-ին, Կատարի էմիր Շէյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանիի եւ նրան ուղեկցող պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ Իսլամական յեղափոխութեան Գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէին ընդգծել է, որ հարեւանների հետ յարաբերութիւնների ընդլայնումն Իրանի սկզբունքային քաղաքականութիւնն է եւ յոյս յայտնել, որ Թեհրանում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն օգուտ կը բերեն երկու երկրներին, եւ որ երկու կողմերը կը կատարեն իրենց դրացիական պարտականութիւնները։

Գերագոյն առաջնորդի տեղեկատւական կայքը յաւելել է, որ  Իսլամական յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ Կատարի էմիրի յայտարարութիւններին եւ ընդգծել, որ ԱՄՆ-ի նախագահների միջեւ տարբերութիւն չկայ:

   Նա յաւելել է. «Մենք Կատարի փոխարէն անտեսելու կը լինէինք ԱՄՆ-ի ճնշումները եւ վերադարձնելու էինք միւս կողմի ակտիւներն ու պարտքը: Իսկ մենք եւս շարունակում ենք ակնկալել, որ Կատարը նոյն կերպ կը վարւի Իրանի հետ»:

 Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Իրանի Հանրապետութեան  նախագահ Փեզեշքիանը, Կատարի էմիրն  իր ուրախութիւնն է յայտնել Իսլամական յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպման կապակցութեամբ եւ գնահատել ճնշւած ժողովրուրդներին, մասնաւորապէս, Պաղեստինի ժողովրդին աջակցելու Իրանի դիրքորոշումները:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ խնդիրներին Կատարի էմիրն իրավիճակը յաղթահարելու ելքի մասին նշել է, որ այն տեսնում է տարածաշրջանի երկրների միջեւ լայն համագործակցութեան պահանջի մէջ։

Շէյխ Թամիմ բէն Համադ բէն Խալիֆա Ալ Թանին բարձր է գնահատել Իրանի եւ Կատարի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, այդ թւում՝ երկու երկրների միջեւ ստորջրեայ թունելի կառուցման մասին որոշումը:

Աւելի վաղ, Կատարի էմիրը Իրանի նախագահի հետ համատեղ ասուլիսում նշել էր, որ Իրանի Իսլամական Նախագահի հետ քննարկումներ են ընթանում երկու երկրների համագործակցութեան տարբեր ոլորտների վերաբերեալ, եւ կողմերն ընդգծել են, որ պէտք է համագործակցութեան աւելի մեծ միջավայր ստեղծել, յատկապէս առեւտրի եւ տնտեսութեան ոլորտներում։

Հարկ է նշել, որ Մասուդ Փեզեշքիանը 1403 թւականի հոկտեմբերին մեկնել էր Կատար՝ Էմիրի հետ պաշտօնական երկկողմ հանդիպման եւ Ասիայի համագործակցութեան երկխօսութեան ֆորումին մասնակցելու նպատակով։

Այցի ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաները ստորագրեցին վեց փաստաթուղթ եւ փոխըմբռնման յուշագիր՝ տնտեսական եւ առեւտրային, մշակութային, կրթական եւ սպորտի տարբեր ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ:

Related Articles

Back to top button