Հայաստան - ԱրցախՀայաստան - ԱրցախՄշակութայինՔաղաքական

«Հրապարակ». Նախարարութիւնը հրաժարւել է ֆինանսաւորել «Մոնթէ» ֆիլմը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին կը կայանայ «Մոնթէ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախեան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթէ Մելքոնեանի (Աւօ) մասին։ Մտայղացման հեղինակ եւ գլխաւոր պրոդիւսեր Նոնօ Սարգսեանը Վազգէն Սարգսեանի եղբօր Արմէն Սարգսեանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբօր՝ Մարգարի համաձայնութիւնը ստանալն էր, որից յետոյ սկսւել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նւիրւած էր Վազգէն Սարգսեանին:

Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանութեան նախարարութիւնն անակնկալ հրաժարւել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպէտք է նկարահանւեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել:

Նկարահանող խմբի անդամներից մէկը մեզ հետ զրոյցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարութիւնն ու Երեւանի քաղաքապետարանը ֆինանսաւորել են ֆիլմի նկարահանումը, սակայն պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ եթէ պատերազմական տեսարաններ են նկարահանւելու, ապա ոչ մի լումա չի տրամադրի, չնայած նախնական պայմանաւորւածութիւն է եղել՝ աջակցելու:

Related Articles

Back to top button