Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Բանաձեւը շատ պարզ է. եթէ ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արեւմտեան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պէտք է ընդհանրապէս չլինի Ադրբեջան»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցցանցերի իր հարթակներում անդրադարձել է Հայաստանը՝ Բաքւի բռնապետի կողմից կրկին անգամ «Արեւմտեան Ադրբեջան» անւանելու փաստին.

«Նոյնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմութիւն չունեցող Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետութիւնը ոչ միայն անւանում է երբեւէ գոյութիւն չունեցած եւ չունեցող ինչ-որ «Արեւմտեան Ադրբեջան» շինծու եւ յօրինովի «եզրոյթով», այլեւ՝ լկտի պահանջներ ներկայացնում։

Մեզանում դրան արձագանգը, եթէ այն գոնէ լինում է, առաւելագոյնն այն է, որ Հայաստանն «Արեւմտեան Ադրբեջան» չէ, ինչին յաջորդում են միամիտ յղումներ ինչ-որ աղբիւրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքւի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպէս կոչւած, միջազգային հանրութիւնը միգուցէ դրանց մասին չգիտեն։

Մինչդեռ բանաձեւը շատ պարզ է. եթէ ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արեւմտեան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պէտք է ընդհանրապէս չլինի Ադրբեջան։

Եթէ բանաձեւը պարզ է, ապա այն իրագործելը բարդագոյն եւ միեւնոյն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչեւ լուծումներին հասնելն առնւազն պէտք է քննարկել եւ յստակ ձեւակերպել խնդիրը, նոյնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդիւնք «խաղաղութիւն» ենք խաղում»,- գրել է նա:

Related Articles

Back to top button