ՄիջազգայինՔաղաքական

Քամալա Հարիսը դեմոկրատական կուսակցութեան առաջատար հաւակնորդն է Բայդէնին փոխարինելու համար

«ԱԼԻՔ» – Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի  պահւածքն ու անհամաչափ խօսքերը դեմոկրատների շրջանում լուրջ մտահոգութիւնների առիթ են ստեղծել։

Նրանց մեծ մասը պնդում է, որ նախագահական պայքարում անհրաժեշտութիւն կայ նրան փոխարինելու, բայց միեւնոյն ժամանակ չկայ այնպիսի թեկնածու ով բաւարար ճանաչւած է ու կը կարողանայ այդ ծանր բեռը վերցնել իր ուսերին, մանաւանդ` Դոնալդ Թրամփի դէմ պայքարում։

Փորձագիտական եւ լրատւական շրջանակները փորձում են պարզել, թէ ո՞վ է կարող լինել ամենահաւանական թեկնածուն:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ըստ փորձագէտների` միակ անձն է, ով այս պահին կը կարողանայ իր վրայ վերցնել այս պատասխանատւութիւնը:

Յաջորդ հարցը, որ հետաքրքրում է բոլորին այն է, թէ  նա ունի՞ յաղթանակի շանսեր:

CBS-ի հրապարակած վարկանիշների համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահը կարող է ստանալ ձայների 48:

Related Articles

Back to top button