ՄիջազգայինՔաղաքական
NBC-ի վերջին հարցման համաձայն Թրամփը եւ Հարրիսը հաւասար արդիւնքներ ունեն
«ԱԼԻՔ» – NBC News-ի վերջին համազգային հարցումը ցոյց է տալիս, որ Հարրիսը եւ Թրամփը հաւասար արդիւնքներ ունեն:
Նշւում է, որ Հարրիսի աջակցութիւնը պայմանաւորւած է մի քանի գործօնով: Նախ նա զգալի առաւելութիւն ունի յղիութեան արհեստական ընդհատման իրաւունքի հարցում։ Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկութիւնների, շատ ընտրողների կողմից Հարրիսն ընկալւում է որպէս միջին խաւի պաշտպան։
Միաժամանակ, նշւում է, որ Թրամփի աջակցութիւնն ուժեղանում է, քանի որ ընտրողների մեծամասնութիւնը դժգոհ է երկրի ներկայիս ընթացքից։ Հարցւածների մօտ երկու երրորդը կարծում է, որ Միացեալ Նահանգները սխալ ուղու վրայ է: Ընտրողները նաեւ նշում են Թրամփի զգալի առաւելութիւնը տնտեսական հարցերում, որոնք ամենակարեւորն են շատ ամերիկացիների համար: