ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղային անդրադարձել է ԱՄՆ-ի ռազմական բիւջէի հակասութիւններին

ԱԳ նախարարութեան ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հեգնական արձագանքով է անդրարձել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի վերաբերեալ յայտարարութիւնների հակասութեանը։

Բաղային X-ի իր էջում հրապարակել է «Սիմփսոններ» մուլտսերիալի թմրած կերպարի պատկերը՝ տողատակերում յիշեցնելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի եւ Թրամփի յայտարարութիւնները։

Ռուբիօն, անդրադառնալով Իրանին, յայտարարել էր, թէ երկրի ռեսուրսները կարող էին օգտագործւել «ժողովրդի համար ներդրումներ» կատարելու, այլ ոչ թէ սպառազինութեան եւ զինեալ խմբաւորումների աջակցութեան նպատակով։ Մինչդեռ Թրամփը յայտարարել է, որ ԱՄՆ-ը պէտք է հոգ տանի «ռազմական պաշտպանութեան» մասին՝ միաժամանակ քննադատելով սոցիալական ծրագրերի ֆինանսաւորումը։

Related Articles

Back to top button