Իրան

Ընտրութիւնների երկրորդ փուլով կորոշւի խորհրդարանական 45 մանդատի ճակատագիրը

«ԱԼԻՔ» – Ընտրութիւնների երկրորդ փուլով կորոշւի խորհրդարանական 45 մանդատի ճակատագիրը: Այս մասին երէկ՝ երեկոյեան հեռուստատեսութեան հետ զրոյցում յայտարարել է ՆԳՆ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի խօսնակ Մոհսեն Էսլամին:

Ըստ նրա՝ ընտրութիւններին մասնակցել են ընտրութեան իրաւունք ունեցող աւելի քան 25 մլն. քաղաքացիներ, որոնցից 52%-ը եղել են տղամարդիկ, իսկ 48%-ը՝ կանայք:

Առաջին փուլով խորհրդարան անցած պատգամաւորներից 52-ի տարիքային ցենզը 30-45-ի սահմանում է, որը կազմում է ընտրւած պատգամաւորների 21%-ը: Ընտրւած պատգամաւորների 55%-ի կամ 135 պատգամաւորի տարիքային ցենզը 45-60-ի սահմանում է, իսկ մնացեալինը՝ 60-75-ի սահմանում:

Ընտրւած պատգամաւորների 37%-ը-ն ունի գիտութիւնների դոկտորի կոչում, 58%-ը՝ մագիստրոսական կոչում, իսկ մնցեալն ունեն կրօնական կոչում:

Ընտրւած պատգամաւորներից 103-ը նախապէս եւս զբաղեցրել են խորհրդարանական աթոռները, իսկ 143-ն առաջին անգամն է, ինչ մուտք են գործում խորհրդարան:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային ընտրութեան փորձին, Մոհսեն Էսլամին նշել է, որ այս ընտրութիւններին առաջին անգամ, Ղոմի, Ռաշտի եւ Խոմամի, Մալայերի եւ Աբադանի ընտրատարածքներում տեղի է ունեցել էլեկտրոնային սարքերի միջոցով ընտրութիւն, որի հաւաստիութիւնը, ճշգրտութիւնը եւ արագութիւնը գոհացուցիչ ու դրական էր:

Նա տեղեկացրել է նաեւ, որ Պահապանների խորհրդի կողմից ընտրութիւնների արդիւնքների հաստատումից յետոյ, մէկ ամսւայ ընթացքում կը կազմակերպւի ընտրութիւնների երկրորդ փուլը:

Related Articles

Back to top button