Հայաստան - Արցախ

Վարուժան Գեղամեան. «Հայաստանում ամենապաշտպանւածը Թուրքիայի եւ Ադրբեջանի զինւորներն են»

Պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը գրել է

«Մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ արդէն աւելի քան երեք տարի է՝ Բաքւի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկւած)։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը կէս տարի է՝ գերեվարւած է Ադրբեջանի կողմից։

Հայաստանի Հանրապետութեան տարածքի մօտ 300 քառ. կմ. գրաււած է Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Ադրբեջանը յաւակնում է Հայաստանի նոր տարածքների ու խօսում է վերջնագրերով։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնները ադրբեջանցի դիւերսանտին յետ են յանձնում «որպէս բարի կամքի դրսեւորում»։

Հայաստանում ամենապաշտպանւածը Թուրքիայի եւ Ադրբեջանի զինւորներն են, որոնք համատեղութեան կարգով նաեւ մեր ցեղասպաններն են։

Բայց դէ իհարկէ բարի կամքն աւելի կարեւոր է»։

 Yerevan.today

Related Articles

Back to top button