Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Այւազեան. «Իսրայէլի եւ Թուրքիայի միջոցով Արեւմուտքը անթաքոյց զինում է Ադրբեջանին»

Ադրբեջանն ակնյայտօրէն պատրաստւում է խոշորածաւալ յարձակման. կատարւում են պահեստազօրայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածաւալ գնումներ, ամրաշինութիւնների եւ ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զօրքերի կուտակումներ եւ առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանութիւն եւ քարոզչութիւն։

Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այւազեանը:

«ՀՀ եւ Արցախի շուրջ ներկայ իրավիճակի հիմնական ուրւագծերն այսպիսին են։ Ադրբեջանն ակնյայտօրէն պատրաստւում է խոշորածաւալ յարձակման. կատարւում են պահեստազօրայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածաւալ գնումներ, ամրաշինութիւնների եւ ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զօրքերի կուտակումներ եւ առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանութիւն եւ քարոզչութիւն։

Իսրայէլի եւ Թուրքիայի միջոցով Արեւմուտքը անթաքոյց զինում է Ադրբեջանին՝ միաժամանակ ապակողմնորոշիչ եւ անատամ յայտարարութիւններ անելով Արցախն ապաշրջափակելու անհրաժեշտութեան մասին։

Ռուսաստանի ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան թափանցիկօրէն ակնարկում է, որ ՌԴ դաշնակից Հայաստանի դէմ Ադրբեջանի յարձակումն իրեն քիչ է վերաբերում եւ իր կողմից որեւէ հակահարւածի չի արժանանալու։

Իսկ թէ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնը երկրի պաշտպանունակութեան մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղութեամբ՝ բոլորովին պարզ չէ։ Յամենայնդէպս, այս «լինել, թէ չլինելու» պահին մեծաքանակ աշխարհազօր այդպէս էլ չի ձեւաւորւել, տաղանդաւոր հրամանատարներից ոմանք բանտում են (գեներալ Իւրի Խաչատուրով, գնդապետ Նորայր Ասլանեան), Երեւանում եւ շրջաններում տոտալ համերգացախ է, ԶԼՄ-ները գործում են սովորական ռեժիմով, իբր ամէն ինչ նորմալ է։

Իրականում այս օրհասական պահին հայ ժողովրդին, փաստօրէն, զրկել են իր բոլոր ուժերը մոբիլիզացնելու եւ համընդհանուր ինքնապաշտպանութիւն ծաւալել հնարախորութիւնից։ Կը յաջողւի՞ արդեօք այդ ամէնն անել ընթացքում՝ պատերազմի բռնկումից յետոյ՝ մեծ հարց է։

Ամէն դէպքում յոյսը պէտք է դնենք նախեւառաջ ինքներս մեզ վրայ»,- գրել է նա։

Related Articles

Back to top button