Քաղաքական

Մեր ստրատեգիական պրիմիտիւիզմն է մեր բոլոր աղէտների հիմքում

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Այլընտրանքային նախագծերի խումբ

 

Մեր ստրատեգիական պրիմիտիւիզմն է մեր բոլոր աղէտների հիմքում։

Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձաւոր Արեւելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարւածութեան եւ պայթիւնի վտանգին, բոլոր հարեւանների ու հակառակորդների ակտիւ շփումներին, նրանց անդադար բաց ու ստւերային բանակցութիւններին, Պուտինի այցին Բաքու. հեծանւով, խաշլամայի եւ բանաստեղծութեան ֆեստիւալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմութեամբ, եւ ընդհանրապէս անելիքի տոտալ չիմացութեամբ։

Հարաւային Կովկասի անիմաստ ու անհեռանկար կոյրաղիքի մեր դերին արդէն  ընտելանում ենք։ Դա, սակայն, կոպիտ մոլորութիւն է, որովհետեւ այս տարածաշրջանում մենք ոչ մէկից աւելի անյոյս ու անհեռանկար չենք, եթէ խելքով կառավարենք մեր երկիրը, եթէ կանգնեցնենք հասարակութեան բարոյալքումը։

Մեծ հաշւով, մեր այսօրւայ հաւաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա։

Մեր ստրատեգիական պրիմիտիւիզմն է մեր բոլոր աղէտների հիմքում՝ մեր մի շարք որակներով համեմւած։ Ադրբեջանը BRICS-ի յայտ է ներկայացնում, մենք ոտանաւոր ենք արտասանում կամ ձեռ առնում արտասանողին։ Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020-ի կռւից առաջ, բառացիօրէն նոյն անլուրջ վիճակն էր։

 Ունի՞ մեր ժողովուրդը պոտենցիալ՝ այս վիճակը յաղթահարելու. ունի։ Մեր մեծագոյն ողբերգութիւնն են մեր պարզունակ էլիտաները, որոնք ուղղակի պատասխանատւութիւն են կրում այս վիճակի համար։ Ժողովուրդներին ո´չ փոխում են, ո´չ վռնդում, իսկ այ էլիտաներին՝ շատ յաճախ։ Մեզնից շատ աւելի վատ վիճակում գտնւող այլ հասարակութիւններ դա արել են ու հասել յաջողութիւնների:

Related Articles

Back to top button