ՄիջազգայինՔաղաքական
Մեդւեդեւ. «Պատերազմը դադարեցնելու փորձի դէպքում Թրամփին սպասւում է Քենեդիի ճակատագիրը»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահական ընտրութիւններում յաղթելու դէպքում, չի կարողանայ կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում: Վստահ է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդևը։
«Յոգնած Թրամփը, որը հանդէս է գալիս «գործարք կառաջարկեմ» կամ «ես հիանալի յարաբերութիւններ ունեմ…» սովորական արտայայտութիւններով, նոյնպէս ստիպւած կը լինի ենթարկւել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել պատերազմը։ Ոչ մէկ օրում, ոչ երեք օրում, ոչ երեք ամսում: Իսկ եթէ իսկապէս փորձի, կարող է դառնալ նոր JFK-ն (Ջոն Ֆիցջերալդ Քենեդի, ԱՄՆ 35-րդ նախագահ, սպանւել է 1963 թ.-ԽՄԲ.)»,- գրել է Մեդւեդևն իր տելեգրամեան ալիքում ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախաշեմին, որը տեղի կունենայ նոյեմբերի 5-ին։