ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկի. «Ուկրաինան բուֆերային գօտի է ստեղծում Կուրսկի մարզի տարածքում»

«ԱԼԻՔ» – Այժմ մեր ամբողջ պաշտպանական գործողութիւնների հիմնական խնդիրն է հնարաւորինս շատ ռուսական ներուժ, պատերազմական ներուժ ոչնչացնել, եւ առաւելագոյն հակահարւած հասցնել։ Այս մասին յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Փոխանցում է News.am-ը՝ ուկրաինական 24tv.ua-ին յղումով:

«Մասնաւորապէս, սա Կուրսկի մարզում բուֆերային գօտու ստեղծումն է։ Այն ամէնը, ինչ վնասում է ռուսական բանակին, ռուսական պետութեանը, նրանց պաշտպանական արդիւնաբերութեանը եւ տնտեսութեանը, այս ամէնը մեզ օգնում է կանխել պատերազմի ընդլայնումը եւ մօտեցնել դրա արդարացի աւարտը»,- յաւելել է նա։

Զելենսկին նշել է նաեւ, թէ ինչու է Կուրսկի շրջանի գործողութիւնը գաղտնի պլանաւորւել. «Դեռ մի քանի ամիս առաջ աշխարհում շատերը, եթէ լսէին, որ մենք նման գործողութիւն ենք ծրագրում, ինչպէս Կուրսկի մարզում, կասէին, որ դա իրատեսական չէ, եւ որ դա, իբր, բոլոր կարմիր գծերից ամենակարմիր հատումն է, որը կայ Ռուսաստանում»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ այդ իսկ պատճառով ոչ ոք չի լսել այս գործողութեան նախապատրաստման մասին։

Զելենսկին նաեւ ասել է, որ եթէ արեւմտեան գործընկերները թոյլ տային հեռահար յարձակումներ Ռուսաստանի վրայ, ապա Կուրսկի շրջանում գործողութիւն սկսելու անհրաժեշտութիւն չէր լինի։

 

Related Articles

Back to top button