Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Պուտինը Ալիեւի հետ բանակցութիւնների արդիւնքները կը քննարկի Փաշինեանի հետ

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւնների ընթացքում յայտնել է, որ նախատեսում է բանակցութիւնների արդիւնքների մասին պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ նախագահի խօսքով՝ նա օգոստոսի 18-ին Ալիեւի հետ քննարկել է Հարաւային Կովկասում իրավիճակի կարգաւորման թեման, իսկ օգոստոսի 19-ին կողմերը շարունակել են թեմայի քննարկումը։