ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի կարգավիճակի փոփոխութեան մասին օրինագիծ է ներկայացւել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրինագիծ է ներկայացւել Թուրքիայի դիւանագիտական կարգավիճակը եւրոպական պետութիւնից մերձաւորարեւելեան պետութեան փոխելու պահանջով:

Միացեալ Նահանգներից մի խումբ պատգամաւորներ մշակել եւ ներկայացրել են օրինագիծ, որը պաշտպանել են երկու քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչները: Այս փաստաթուղթն առաջարկում է փոխել Անկարայի դիւանագիտական կարգավիճակը։

Ըստ թուրքական լրատւամիջոցների՝ նախաձեռնութեան պատճառները Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականութիւնն է։ Վաշինգտոնը մտահոգւած է, որ Անկարան գործում է ինքնուրոյն, այլ ոչ թէ արեւմտեան շահերի շրջանակներում։ ԱՄՆ-ը կարծում է, որ Թուրքիան ամրապնդում է կապերը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ, իսկ դա հակասում է նրանց ռազմավարութեանը: Օրինագծում յիշատակւում են նաեւ Թուրքիայի տարածքային վէճերը Յունաստանի եւ Կիպրոսի հետ։

Այսպիսով, օրինագծի հեղինակները պահանջում են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն 90 օրւայ ընթացքում վերանայի Թուրքիայի դիւանագիտական կարգավիճակը։ Պէտք է նաեւ զեկոյց պատրաստւի Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ նրա արտաքին քաղաքական կապերի մասին։ Այս մասին հաղորդել է Alpha news-ը:

Related Articles

Back to top button