ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի «հակաամերիկեան քաղաքականութեանը», կենթարկւի լրացուցիչ 10% մաքսատուրքերի»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը յայտարարել է, որ այն երկրները, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկեան քաղաքականութեանը», կը բախւեն լրացուցիչ 10 տոկոս մաքսային տուրքերի: Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը:
«Այն երկրները, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկեան քաղաքականութեանը», կը բախւեն լրացուցիչ 10 տոկոս մաքսային տուրքերի:
Այս քաղաքականութիւնից բացառութիւններ չեն լինելու»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում:
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թէ ինչ է նկատի ունեցել BRICS-ի «հակաամերիկեան քաղաքականութիւն» ասելով։