
10 օր աղմուկ ես անում, թէ գնալու ես Յովհաննավանք հէնց կարգալոյծի պատարագին, կոչ ես անում գան-մասնակցեն, «դաբրօ» (թոյլտւութիւն-ԽՄԲ.) տան Մայր Աթոռի վրայ յարձակմանը, սաղ քաղաքապետերին, մարզպետներին, նախարարներին, պատգամաւորներին, աղանդաւորներին, էլ արւամոլ-բան, ոստիկան-ԱԱԾ-ՊՊԾ խառնում ես իրար, ու ամբողջ Հանրապետութիւնից կարողանում ես հաւաքել մի 600-800 հոգի՞: Իսկի ձեր էն ներքին չաթի մարդիկ չեն գալիս:
Ինձ հետաքրքրում ա՝ էդ հրաման կատրող փոքրամասնութիւնը չի ջոկե՞լ, որ Նիկոլը այլեւս փրփուրներից ա կախւում:
Ֆիքսենք՝ սա Նիկոլ Փաշինեանի՝ վերջին երկու տարւայ մէջ առաջին միտինգն էր, իր կոչով, որն էլ շատ արագ պրաւալ գնաց (ձախողեց-ԽՄԲ.): Վերջինը եղել էր յանուն Աւինեանի երթը. ամբողջ երկրից բերման էին ենթարկել մի 5-6 հազար հոգու:
Գնալով մի աւտոբուս են դառնում տոքսիկն ու իրեն դեռ հաւատացողները:
Դա ասում էր՝ եթէ ժողովուրդը ինձ դէմ լինի, յեղափոխութիւն կանի. ուրեմն ընդունում ա իմ քայլերը, համաձայն ա:
Նման վարչական ռեսուրսի չարաշահմամբ էդքան մարդ հաւաքելը հէնց նշանակում ա, որ ժողովուրդը դէմ ա:
Խելք ունենայ՝ չի սպասի ընտրութիւնների, էլ չասեմ՝ յեղափոխութեան:
ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր



