ՄիջազգայինՔաղաքական

Ամիրբէկով. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն աւարտւել են»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն աւարտւել են:Ա յս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտարարել է Ալիեւի յատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը։

«30 տարւայ հակամարտութիւնից յետոյ պատմական հնարաւորութիւն է ստեղծւել Հարաւային Կովկասում երկարատեւ եւ անշրջելի խաղաղութիւն հաստատելու համար»,- ասել է նա։

Միաժամանակ Ամիրբէկովը նշել է համաձայնագրի ստորագրման «խոչընդոտները»։

«Դրանց թւում են Հայաստանի սահմանադրութեան մէջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայութիւնը, որը հակասում է խաղաղութեան պայմանագրի բովանդակութեանը եւ ոգուն, ինչպէս նաեւ այնպիսի կառոյցների վերացման անհրաժեշտութիւնը, որոնք կորցրել են իրենց նշանակութիւնը, ինչպիսին Մինսկի խումբն է»։

Related Articles

Back to top button