Զելենսկի. «Պատրաստ ենք աշխատել Թրամփի ուժեղ ղեկավարութեան ներքոյ՝ կայուն խաղաղութեան հասնելու համար»

«ԱԼԻՔ» – Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը վէճից յետոյ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է «շտկել ամէն ինչ»։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացաւ այնպէս, ինչպէս պէտք է լինէր.
«Ցաւում եմ, որ դա տեղի ունեցաւ: Ժամանակն է ամէն ինչ ճիշտ անել։
Ոչ ոք աւելի շատ խաղաղութիւն չի ուզում, քան ուկրաինացիները։ Ես եւ իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարութեան ներքոյ՝ կայուն խաղաղութեան հասնելու համար»։
Անդրադառնալով օգտակար հանածոների եւ անվտանգութեան պայմանագրին՝ նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի եւ ցանկացած յարմար ձեւաչափով:
«Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն աւարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար, էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցւածքների ռմբակոծման արգելք, եւ հրադադարը ծովում անմիջապէս, եթէ Ռուսաստանը նոյնն անի։ Իսկապէս գնահատում ենք ԱՄՆ-ի օգնութիւնն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում»,- յաւելել է Զելենսկին։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը: