ՄիջազգայինՔաղաքական
Սոցհարցման արդիւնքներով Հարիսն առաջ է անցել Թրամփից

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդականութեամբ առաջ է անցել մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից՝ ԱՄՆ-ի դեմոկրատների համագումարից մէկ շաբաթ առաջ։
Այս մասին վկայում են ABC-ի եւ The Washington Post-ի համար Ipsos-ի անցկացրած հարցումը։
Հետազօտութեան համաձայն՝ Հարիսն ունի ԱՄՆ գրանցւած ընտրողների 49%-ի աջակցութիւնը, մինչդեռ հարցւածների 45%-ը պատրաստ է քւէարկել Թրամփի օգտին։ Եւս 5 տոկոսն ասել է, որ կաջակցի նախագահի մէկ այլ թեկնածուի։