ԻրանՄիջազգայինՔաղաքական

Լարիջանին հանդիպել է Բին Սալմանի եւ Սաուդեան Արաբիայի պաշտպանութեան նախարարի հետ

«ԱԼԻՔ» –  Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար դոկտ. Ալի Լարիջանին եւ Սաուդեան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը հանդիպել են Ռիադում։

Tasnim-ի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին Ռիադում: Հանդիպման ընթացքում քննարկւել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու իսլամական երկրների միջեւ համագործակցութեան հեռանկարները:  

Քննարկւել են նաեւ Թեհրանի եւ Ռիադի միջեւ տնտեսական համագործակցութեան զարգացման հեռանկարները: Տնտեսական հարցերի շարքում շօշափւել են գործարարների փոխհամագործակցութիւններին եւ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումներին կապւող հարցեր։

Նոյն օրը դոկտ. Լարիջանին հանդպել է Սաուդեան Արաբիայի պաշտպանութեան նախարարի հետ:

Խալիդ Բին Սալմանն այս հանդիպման սկզբում իր երախտագիտութիւնն ու գնահատանքն է յայտնել  Իրանի Իսլամական Հանրապետութեանը իր Թեհրան կատարած նախորդ այցի ժամանակ ջերմ հիւրընկալութեան համար:  

Հանդիպման ընթացքում, նոր մարտահրաւէրներով պայմանաւորւած խնդիրներից բացի կողմերը շեշտը դրել են երկու երկրների միջեւ նախկինում կնքւած համաձայնագրերի իրականացման վրայ։

Լարիջանին եւ Խալիդ Բին Սալմանը քննարկել են պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան հնարաւորութիւնները։

Related Articles

Back to top button