Սերգէյ Մելքոնեան. «Մեզ համար յաղթանակ կը լինէր, եթէ այլ կոմունիկացիաներ բացւէին»

«ԱԼԻՔ» – Մեզ համար յաղթանակ կը լինէր, եթէ այլ կոմունիկացիաներ բացւէին, առնւազն, Նախիջեւանով կարողանայինք ելք ունենալ դեպի Պարսից ծոց։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է պատմական գիտութիւնների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգէյ Մելքոնեանը։
Նա նշել է, որ հիմա խօսքը միայն այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է, որի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները գրեթէ ամենամսեայ ռեժիմով քննարկում են անցկացնում։
«Բացի այդ, պէտք է յիշել Նիկոլ Փաշինեանի պատմական այցը Թուրքիա, երբ կային ակնկալիքներ՝ կապւած հայ-թուրքական սահմանի բացման հետ։ Բայց այս մակարդակով պատւիրակութիւնն այլ երկիր է այցելում, երբ կան մեծ պայմանաւորւածութիւններ»,- նշել է Մելքոնեանը՝ շեշտելով, որ այդ պայմանաւորւածութիւնները կապւած են հէնց «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։
«Այս «փազլի» վերջին տարրն այն է, որ ԱՄՆ-ն արդէն բացայայտ յայտարարում է՝ Թուրքիան ուղղակիօրէն ներգրաււած է այս գործընթացին»,- յաւելել է նա։