«Կաւկազար». ««Թրամփի ուղի». ԱՄՆ-ի առաջին հարւածը Ռուսաստանին եւ Չինաստանին»

«ԱԼԻՔ» – «Փորձագէտների մտայղացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պէտք է «Կենտրոնական Ասիայի եւ Հարաւային Կովկասի» ղեկավարների գագաթնաժողով նախաձեռնի՝ ներկայացնելով կարեւորագոյն հանքանիւթերի եւ տրանսպորտային երթուղիների ռազմավարութիւնը։ Ծրագիրը նկարագրւում է որպէս «կրկնակի հարւած» Ռուսաստանին եւ Չինաստանին»: Գրում է ռուսական «Կաւկազար» Telegram ալիքը։
Ինչպէս նշում է ալիքը՝ առաջին քայլն անւանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրումը եւ «Թրամփի երթուղու» (TRIPP) գործարկումը, որը պէտք է կապի Հարաւային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը։
«Այնուամենայնիւ, նախագիծն ինքնին ներկայումս գոյութիւն ունի միայն թղթի վրայ, քանի որ միջանցքում բացակայում են ենթակառուցւածքները, յստակ համաձայնագրերը եւ իրական անվտանգութիւնը։
Երկրորդ քայլով Վաշինգտոնում ցանկանում են մրցակցութիւնը տեղափոխել Միջին Ասիա։ ԱՄՆ-ը յոյս ունի խաթարել Չինաստանի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը՝ իր վրայ վերցնելով ուրանի եւ հազւագիւտ հողերի արդիւնահանման ոլորտը։ Դրա համար առաջարկւում է գագաթնաժողով՝ Միջին Ասիայի բոլոր հինգ ղեկավարների եւ Հարաւային Կովկասի ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Սակայն, տարածաշրջանը խորապէս ինտեգրւած է Ռուսաստանին եւ Չինաստանին, իսկ «բաժանւելու» վրայ դրւած խաղը սպառնում է ապակայունացմամբ եւ կառավարութիւնների վրայ գործադրւող ճնշմամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ռազմավարութիւնը ներկայացնում է որպէս տարածաշրջանի անկախութեան նկատմամբ յանձնառութիւն, բայց իրականում այն վերաբերում է մրցակիցներին դուրս մղելուն եւ ռեսուրսների նկատմամբ վերահսկողութիւնը ամրապնդելուն։ Կարճաժամկէտ հեռանկարում նման ծրագրերը թւում են ուտոպիական, քանի որ նախագծերի մասշտաբները եւ Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարութեան դիմադրութիւնը կասկածի տակ են դնում դրանց իրականացումը»,- կարծում է «Կաւկազար»-ը։