ՄիջազգայինՔաղաքական

Սպիտակ տունը կասկածի տակ է դրել Դանիայի իրաւունքը Գրենլանդիայի նկատմամբ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի փոխշտաբի ղեկավար Սթիւեն Միլլերը կասկածի տակ է դրել Դանիայի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողութեան օրինականութիւնը։ Հաղորդում է 168.am-ը:

CNN-ին տւած հարցազրոյցում նա կասկածի տակ է դրել այն իրաւական հիմքը, որի հիման վրայ Դանիան վերահսկողութիւն է ձեռք բերել կղզու նկատմամբ եւ Գրենլանդիան անւանել է «դանիական գաղութ»։

«Իրական հարցն այն է, թէ ի՞նչ իրաւունքով է Դանիան վերահսկողութիւն ձեռք բերել Գրենլանդիայի նկատմամբ»,- հարցրել է պաշտօնեան։

Ըստ Միլլերի, Արկտիկայի եւ ՆԱՏՕ-ի անվտանգութեան շահերը պահանջում են, որ Գրենլանդիան դառնայ Միացեալ Նահանգների մաս։

Նա վստահութիւն է յայտնել, որ կղզու անեքսիան չի պահանջի ռազմական ուժի կիրառում՝ յղում անելով Գրենլանդիայի փոքրաթիւ՝ մօտաւորապէս 30,000 բնակչութեանը։

Գրենլանդիան դանիական գաղութ էր մինչեւ 1953 թւականը։ Այսօր այն Դանիայի թագաւորութեան ինքնավար մասն է։ 2009 թւականին կղզին ստացել է ինքնակառավարման եւ ներքին քաղաքականութեան վերաբերեալ անկախ որոշումներ կայացնելու իրաւունք։

Related Articles

Back to top button