Հայաստան - ԱրցախՄիջազգային

Սեւակ Յակոբեան. «Ոչ մէկը իրականութիւնն այդպէս էլ չասաց»

«ԱԼԻՔ» – Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը տելեգրամեան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Արցախի կորստի մեղքը Ռուսաստանի վրայ բարդելու յայտարարութեանը, եւ դրան ռուսական կողմի ու Ադրբեջանի արձագանգներին.

«ԱԽ քարտուղարի՝ Արցախի կորստի մեղքը Ռուսաստանի վրայ բարդելը, ռուսների պատասխանը, թէ՝ ամօթ չե՞ս անում, սեփական ժողովրդիդ պայքարածը զրոյացնում ես, դրանց ֆոնին ադրբեջանական լոպազութիւնը, թէ իրենք առհասարակ հերոս ժողովուրդ են, իրենց արեամբ են նւաճել, ցոյց է տալիս, որ ըստ էութեան՝ ոչ մէկն էլ իրականութիւնը այդպէս էլ չասաց։

Իսկ իրականութիւնը, վստահաբար, գիտեն թէ՛ Արմէն Գրիգորեանը, թէ՛ Մարիա Զախարովան, թէ՛ Հիքմեթ Հաջիեւը։ Իրականութիւնը գիտենք նաեւ մենք՝ սովորական հայերս, ու որքան էլ պարադոքսալ է, մենք էլ շատ ժամանակ իրականութիւնն ուղիղ չենք ասում։ Որովհետեւ յաճախ ամաչում ենք. ամաչում ենք, անգամ ինքներս մեզ խոստովանել, թէ որքան հեշտ «հարիֆացել ենք»։ Էլ չեմ ասում, որ շատերը, առհասարակ, դեռ շարունակում են զբաղւել ակտիւ ինքնախաբէութեամբ։

Իսկ իրականութիւնն այն է, որ թոյլ է տրւել, որ Արցախից սկսած, մեր բոլոր սրբութիւնները, մեր արժէքները ու ինքնութիւնը դեռ տասնամեակներ առաջ կասկածի տակ դնող, ծաղրող, նսեմացնող ու պախարակող կերպարը մօտ գայ իշխանութեանը հասնելուն եւ ի վերջոյ հասնի՝ այդ իր բոլոր «երազանքները» ուղեղում պահելով։

Նոյնն է, որ հօր մօտ գայ աղջկայ ձեռքը խնդրի ամբողջ կեանքում իրեն սրիկա դրսեւորած մէկը, ու հայրն էլ, տնեցիներն էլ այդ ամէնը շատ լաւ իամանալով, կանչի տուն, սեղան գցի, հետը ուտեն-խմեն, ուրախ ձեւանան, որ էրեխէն հեսա մուրազին ա հասնելու։ Յետոյ դրա փոխարէն ամէն օր աղջկան ծեծւած տեսնեն, իսկ վերջում էլ ծեծելով սպանւած, սկսեն այլ պատճառներից խօսել, փիլիսոփայել, ու ամէն օր գնան էն աշխարհ հետ գան, որովհետեւ էն գլխից իմանացել են ով լինելը, ի սկզբանէ իմացել են այն արդիւնքը, ինչը եղաւ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button