Արա Պօղոսեան. «Արմէն Գրիգորեան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղութեան մասին»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօէին ՀՀ ԱԽ քարտուղարի՝ ՌԴ-ի կողմից Արցախը յանձնելու մասին խօսքերին.
«Հայաստանի Ազգային Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն ասում է.
«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»:
Սա հայկական խայտառակութիւն է, ընդորում սա իր ճեպազրոյցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմէն Գրիգորեան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղութեան մասին։
Ես պնդում եմ, որ արմէնգրիգորեանները Հայաստանը առաջնորդում են ո’չ թէ դէպի արժանապատիւ խաղաղութիւն, այլեւ դէպի նոր պատերազմ, կամ լաւագոյն դէպքում դէպի պետականութեան մակարդակի իջեցում յօգուտ թշնամի երկրների։
Թէ բա մենք մեղաւոր չէինք, Ռուսաստանը մեր ձեռքից վերցրեց Ղարաբաղը…»,- գրել է նա: