Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեանի անդրադարձը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ պայքարի ծաւալներն ընդլայնւեցին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ պայքարի ծաւալներն ընդլայնւեցին։

Ֆէյսբուքի իր էջում հրապարակած տեսանիւթին կից գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Սուրէն Պապիկեանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թւականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգւում էին ՀՀ Զինւած ուժերում հոգեւոր ծառայութեան, գնդերեցների գործունէութիւն։

Գնդերեցներ, որ 1997 թւականից երջանկայիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանութեան նախարար լուսահոգի Վազգէն Սարգսեանի համատեղ նախաձեռնութեամբ եղել են զինւորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհւել, վիրաւորւել, անհետ կորել…

Հետաքրքիր է՝ Պապիկեանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագաւորի խաչի հետ, որը յայտարարւել էր Հայոց բանակի պահապան եւ հովանաւոր սրբութիւն… Սրանք այս ամէնն ինչպէ՞ս են մարսելու»,- գրել է նա։

Yerkir.am

Related Articles

Back to top button