Հասարակական

Ս. Սարգիս Զօրավարի տօնը հռչակւեց Երիտասարդների օրհնութեան օր

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինութեամբ Ս. Սարգիս Զօրավարի տօնը հռչակւել է Երիտասարդների օրհնութեան օր։

Ամենայն Հայոց Հայրապետի խօսքով Ս. Սարգիս Զօրավարը Հայ Եկեղեցու եւ հայ ժողովուրդի ամենասիրւած սրբերից է։ Նա իր որդի Մարտիրոսի եւ տասնչորս քաջ զինւորների հետ նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի՝ աներեր մնալով իր դաւանութեան մէջ։ Քաջարի եւ բարեպաշտ զօրավարն իր կեանքով ու վկայութեամբ դարձաւ հաւատքի կենդանի քարոզիչ։

Հայոց Եկեղեցու համար Ս. Սարգիսը յայտնի է որպէս երիտասարդների, սիրոյ եւ հաւատարմութեան արագահաս բարեխօս։ Դարերի ընթացքին նրա անունով ձեւաւորւել են եկեղեցական եւ ժողովրդական աւանդութիւններ, որոնք մինչեւ այսօր պահպանւում են հայ իրականութեան մէջ։

Տօնական այս օրը Ս. Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է Ս. Պատարագ, որից յետոյ կատարւում է երիտասարդների օրհնութեան կարգը։ Տօնը Հայաստանում նշւում է ոչ միայն աղօթքով եւ ծիսական արարողութիւններով, այլեւ ժողովրդական սովորութիւններով, որոնք սերնդէ սերունդ փոխանցուող հոգեւոր ժառանգութիւն են։

Related Articles

Back to top button