Գիտութեան եւ գիւտերի համաշխարհային մրցումներում իրանական թիմերը նւաճել են 5 ոսկի եւ 2 յատուկ մրցանակներ
Parstoday – Իրանի աշակերտական գիտական թիմերի ղեկավարը յայտարարեց, որ 2024 թւականի Ինդոնեզիայի գիտութեան եւ գիւտերի համաշխարհային մրցոյթում Իրանը նւաճել է հինգ ոսկէ մեդալ եւ 2 յատուկ մրցանակներ։
Իրանի աշակերտական գիտական թիմերի ղեկավար Մեհդի Ռաշիդի Ջահանը, յայտարարելով, որ 2024 թւականի Ինդոնեզիայի գիտութեան եւ գիւտերի համաշխարհային մրցոյթն անցկացւել է երկու մասով՝ առցանց եւ անցանց, ընդգծեց որ Իրանն այս մրցումներին մասնակցեց երեք թիմերով՝ որոնցից երկուսը հեռակայ ձեւաչափով է եղել»։
Համաձայն՝ Parstoday-ի հաղորդման, որը մէջբերում է ԻՌՆԱ-ն, Ռաշիդի Ջահանն ասել է. «Մրցոյթին ներկայ երկրների թւում էին Ինդոնեզիան, Մալայզիան, Ռումինիան, Չեխիան, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Թաիլանդը, Վիետնամը, Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Հնդկաստանը, Հոնկոնգը եւ Չինաստանը, որտեղ իրանցի գիւտարար աշակերտները նւաճեցին 5 ոսկէ մեդալ եւ 2 յատուկ մրցանակներ»: