Հայաստան - ԱրցախՔաղաքական
Վաղ առաւօտից ուժային կառոյցները խուզարկութիւններ են իրականացրել ՀՅԴ անդամների տներում
Ձերբակալւել է Տարօն Մանուկեանը, բերման է ենթարկւել Արսէն Մարտոյեանը

«ԱԼԻՔ» – Այսօր՝ վաղ առաւօտից ՀՀ ուժային կառոյցները խուզարկութիւններ են իրականցրել ՀՅԴ անդամների տներում: Տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գրասենեակը:
Վաղ առաւօտից ուժային կառոյցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։
Խուզարկութիւններ են իրականացւել ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինեանի տանը:
ՀՀ ԱԱԾ-ն առգրաւել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հեռախօսը, իսկ որդուն՝ Տարօն Մանուկեանին, ձերբակալել։
Բերման է ենթարկւել նաեւ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէի անդամ Արսէն Մարտոյեանը։
Խուզարկութեան է ենթարկւել նաեւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ, Եղւարդ խոշորացւած համայնքի աւագանու անդամ Գէորգ Մուրադեանի տանը: