Հայաստան - ԱրցախՔաղաքական
Գառնիկ Դանիէլեան. «Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասէր լինելը յանցանք է համարւում»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով Արթուր Սարգսեանի կալանաւորման փաստին:
«Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանաւորեց Արթուր Սարգսեանին։
Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասէր լինելը յանցանք է համարւում։ Արթուրն ու միւս քաղբանտարկեալները յայտնւել են բանտերում թշնամու առաջ չկռանալու, մեր հայրենիքն ու սրբութիւնները պաշտպանել փորձելու համար։
Ես վստահ եմ, որ այս հերթական փորձութիւնը յաղթահարելու ես արժանապատւօրէն, ընկե՛րս։ Եւ դրանում քեզ օգնելու է անսասան հաւատդ Աստծու, անսահման սերդ հայրենիքի հանդէպ։
Արդարութիւնը վերականգնւելու է։ Չարիքը հեռանալու է»,- գրել է նա: