Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արման Թաթոյեան. «120,000 մարդկային կեանքեր մի քանի օրւայ ընթացքում յայտնւեցին բնաջնջման սպառնալիքի տակ»
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը ներկայացրել է փաստահաւաք աշխատանքները Գորիսում եւ Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից՝ Արցախի բնիկ ժողովրդի՝ 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, յանցանքների ապացոյցների ամրագրման նպատակով:
«Աւելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնւած, զրկւած կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով՝ հոգեբանական ծանր ճնշման ներքոյ՝ սեպտեմբերի 19-ին ենթարկւեցին ադրբեջանական զինւած յարձակման:
120,000 մարդկային կեանքեր մի քանի օրւայ ընթացքում յայտնւեցին բնաջնջման սպառնալիքի տակ:
Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկւած Արցախ, մարդկային կորուստներ, խեղւած մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնութեան ապացոյց պատմական յուշարձանների եւ մշակութային արժէքների կորուստ, հումանիտար աղէտ»,- գրել է նա: