Հայաստան - ԱրցախՔաղաքական
«Տատիկ-պապիկ» յուշարձանը՝ Ադրբեջանի դրօշով

«Ադրբեջանի հերթական վանդալիզմը։ Ամբողջ Արցախի մշակութային ժառանգութիւնը վտանգւած է»,- նշւած է «Հայքի մշակոյթի օմբուդսմէն» «Ֆէյսբուք»-եան էջում ու տեղադրւած է լուսանկար՝ Արցախի Հանրապետութեան խորհրդանիշ համարւող «Տատիկ-պապիկ»-ի յուշարձանը, որի վրայ Ադրբեջանի դրօշն է փակցւած։
Այսօր աւելի վաղ գրել էինք, որ Ադրբեջանից ոստիկաններն արդէն Ստեփանակերտում են, «Տատիկ-պապիկ» յուշարձանի մօտ։
«Panorama.am»