Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» խմբակցութիւն. «Համախմբւել եւ թոյլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազաւթումը»

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 20-ին, Գիւմրիում տեղի ուենցած դէպքերի եւ ընտրւած քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ձերբակալութեան առիթով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.

«Գիւմրիում այսօր կատարւածը գործող վարչախմբի հերթական յարձակումն է ժողովրդի կամքի դէմ։ Ընտրւած քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ցուցադրական ձերբակալութիւնը, Գիւմրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետութիւնում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանութիւնը չի հանդուրժում ժողովրդի ընտրութիւնը։

Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր Գիւմրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրութեան մասին։ Այսօր այդ մտադրութիւնը վերածւեց բռնի գործողութեան։ Յիշեցնենք, որ ՔՊ-ական իշխանութիւնները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանաւորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրւած ղեկավարներին։

Վաղարշապատ խոշորացւած համայնքում նշանակւած ընտրութիւններից առաջ Գիւմրու համայնքապետի ձերբակալութիւնը յստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին. իշխանութիւնը պատրաստ չէ հանդուրժել որեւէ ինքնակառավարում, որեւէ ինքնուրոյնութիւն։

Մենք դատապարտում ենք ժողովրդավարութեան հիմքերի դէմ հերթական յարձակումը եւ դիմում միջազգային կառոյցներին՝

Եւրոպական միութեանը, Եւրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարին, ինչպէս նաեւ Հայաստանում հաւատարմագրւած բոլոր դիւանագիտական ներկայացուցչութիւններին՝ անմիջապէս արձագանքել ժողովրդավարութեան դէմ իրականացւող համակարգւած արշաւին։

Մենք սատարում ենք գիւմրեցիների մեծամասնութեան՝ իրենց ընտրութիւնը պաշտպանելու իրաւունքը եւ կոչ ենք անում Գիւմրու աւագանու անդամներին՝ համախմբւել եւ թոյլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազաւթումը։

Յորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին՝ ամենուր մերժել այս իշխանութեանը։

Նիկոլ Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղէք՝ այդ պատերազմում նա պարտւելու է։

«Հայաստան» խմբակցութիւն

20 հոկտեմբերի 2025 թ.»:

Related Articles

Back to top button