ԹեհրանՀամայնք

Եռօրեայ ուխտագնացութիւն Ս. Գէորգ եկեղեցում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ առաւօտեան Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը: Այդ առիթով ս. պատարագ մատուցւեց Թեհրանի համանուն Ս. Գէորգ եկեղեցում եւ նշւեց եկեղեցու անւանակոչութեան տօնը: Օրւայ պատարագիչն էր Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, ով քարոզեց ս. պատարագի ընթացքում: Օրւայ արարողութեանը ներկայ էր քահանայից դասը, օրհնւեց նաեւ ջուրը, որը բաժանւեց արարողութեանը ներկայ մեծ թւով հայրենակիցներին: Նշելի է նաեւ սեպտեմբերի 28-ի եւ 29-ի երեկոյեան եկեղեցում տեղի է ունեցել հսկումի արարողութիւն:

Այսօր, հոկտեմբերի 1-ի առաւօտեան նաեւ ս. պատարագ է մատուցւել եկեղեցում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button