Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկւայում քննարկել են տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Արմէն Ռուստամեանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը Ռուսաստանի Դաշնութիւն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկւայում հանդիպել են «Արդար Ռուսաստան» կուսակցութեան առաջնորդ Սերգէյ Միրոնովի, ինչպէս նաեւ Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխօսնակ Պիոտր Տոլստոյի եւ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցութեան ղեկավար Վլադիմիր Վասիլեւի գլխաւորած պատւիրակութեան հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկւել են հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր։

Arfd.am

Related Articles

Back to top button