Հայաստան - Արցախ
Արցախի բռնազաւթման եւ արցախահայութեան բռնի տեղահանութեան տարելիցի կապակցութեամբ Եռաբլուրում յարգանքի տուրք է մատուցւել

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթման եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանութեան տարելիցի կապակցութեամբ, այսօր՝ սեպտեմբերի 19-ի առաւօտեան Երեւանի «Եռաբլուր» զինւորական պանթէոնում յարգանքի տուրք է մատուցւել: Այս մասին յայտնում են Արցախի տեղեկատւական շտաբից:
Աւելի ուշ, Երեւանի Սուրբ Խաչ եկեղեցում կատարւել է հոգեհանգստեան կարգ՝ 2023 թւականի սեպտեմբերեան ագրեսիայի հետեւանքով նահատակւածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւածների հոգիների խաղաղութեան համար: