ՄիջազգայինՔաղաքական

Լիբանանի ամբողջ տարածքում պայթիւնների երկրորդ ալիքն է որոտացել

14 մարդ զոհւել է, 455-ը՝ վիրաւորւել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 18-ին, Լիբանանի ամբողջ տարածքում Սիոնիստական յանցաւոր ռեժիմի կողմից կազմակերպւած, ահաբեկչական պայթիւնների երկրորդ ալիքն է որոտացել:

Լիբանանեան լրատւամիջոցների հաղորդմամբ՝ պայթել են «Հեզբօլլահ» շարժման անդամների կողմից օգտագործւող դիւրակիր ռադիոսարքերը:

Ահաբեկչական բնոյթի պայթիւնների նոր ալիքը տեղի է ունեցել մէկ օր այն բանից յետոյ, երբ «Հեզբօլլահ»-ի անդամների հարիւրաւոր փէյջերները պայթեցւել են, ինչի հետեւանքով զոհւել է 12 մարդ, այդ թւում՝ երկու երեխայ, վիրաւորւել՝ շուրջ 2800-ը:

ՄԱԿ-ի ԱԽ յատուկ նիստ՝ լիբանանեան պայթիւնների կապակցութեամբ

Միջազգային լրատւամիջոցները յղում կատարելով ՄԱԿ-ում Սլովենիայի մշտական ​​ներկայացուցիչ Սամուէլ Զբոգարին, տեղեկացրել են, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին, տեղի կունենայ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յատուկ նիստ՝ քննելու Լիբանանում տեղի ունեցած պայթիւնները:

Յատուկ նիստ անցկացնելու պահանջով, արաբական պետութիւնների անունից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին է դիմել Ալժիրը:

Related Articles

Back to top button