Հայաստան - ԱրցախՄիջազգային
ՌԴ ԱԳՆ խօսնակ. «Նման գործիչները, լինելով իշխանութեան ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին»
«ԱԼԻՔ» – «Կան բաներ, որոնք հնարաւոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթութիւն ունենալու»: Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանգելով ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութիւններին:
«Կարեւորը այն է, որ նման գործիչները, լինելով իշխանութեան ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին»,- նշել է նա:
Յիշեցնենք, որ Արմէն Գրիգորեանը յայտարարել էր, թէ՝ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, յետոյ յետ գնացել»։