Հայաստան - ԱրցախՄիջազգային

Կարասին. «Արմէն Գրիգորեանի խօսքերը բացարձակ սուտ են»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի խօսքերն այդ մասին բացարձակ սուտ են»: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է ՌԴ Դաշնութեան խորհրդի միջազգային գործերի կոմիտէի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Պէտք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրութիւններին եւ ելոյթներին, ներառեալ բարձրագոյն ղեկավարութեան։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդէն կան։ Այդ գրառումները յայտնի են, թող կարդայ»,- ասել է Կարասինը։

Յիշեցնենք, որ Արմէն Գրիգորեանը յունիսի 26-ին լրագրողների հետ զրոյցում ասել է. «Դա տեղի ունեցաւ, երբ մենք ամբողջովին կախւած էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկաւ, մեզնից խլեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, յետոյ հեռացաւ, ահա եւ ողջ իրականութիւնը»։

Related Articles

Back to top button